Arminfo.info


Արգիշտի Քյարամյան. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերը դիմել են միջազգային հանրությանը ՝ իրենց ինքնորոշման իրավունքի իրացումն ապահովելու պահանջով
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:40

Արմինֆո.Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Սամվել Բաբայան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ և չի կարող լուծվել որևէ ժամանակահատվածում
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:03

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է չլուծված։ Այդ մասին նոյեմբերի 29 - ին լրագրողներին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով հրավիրվել էր ցուցմունք տալու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում։

Կարծիք. Ադրբեջանի և Իսրայելի միջև դաշինքը վճռորոշ դեր է խաղացել ղարաբաղյան հակամարտությունում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:32

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության դադարեցումից հետո հարցեր են առաջանում Ադրբեջանի հաղթանակում Իսրայելի դերի և այդ միջտարածաշրջանային դաշինքի պատճառների առնչությամբ: Այդ մասին ասվում է Իտալիայի միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի (IARI) հոդվածում:

Թոմաս դե Վաալ. նախագահ Ալիևն  ուներ ընտրություն, և նա ընտրեց ուժի կիրառումը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:

Ստեփանակերտում կեղծ խոսույթ են որակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդրի հետ կապելու փորձերը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 10:52

Արմինֆո.Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ՝ 2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ԶԼՄ-ների համար մեկնաբանության առնչությամբ։

Արցախի նախագահը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է աղետի գոտի
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 13:16

Արմինֆո. Շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: Այդ մասին  հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հուլիսի 24-ին շուրջ 100 արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ասուլիսի բացման խոսքում, մասնավորապես, ասել է.

Արցախի ԱԳՆ. Միջազգային միջնորդները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 12:38

Արմինֆո. 2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուվերաբերյալ որևէ գործողությունից և հայտարարությունից
 Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023, 12:37

Արմինֆո.Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Այդ մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավորության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության ֆոնին։

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳՆ ղեկավար
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 10:47

Արմինֆո. Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  "Արցախպրես" լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

Արցախի ԱԳՆ. Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 20:32

Արմինֆո.Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Ստեփանակերտ. Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն Արցախի շրջափակման դադարեցմանն ուղղված ընդհանուր ջանքերում
 Շաբաթ, 18 Մարտի 2023, 15:47

Արմինֆո. Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունմանն առնչվող Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Եվրահանձնակատար. Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը եւ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 11:57

Արմինֆո. Հայաստանը կրկնակի ճգնաժամ՝ 2020 թվականի պատերազմը և Covid համավարակը վերապրած երկիր է։ Այդ մասին ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ժոզեպ Բորելի անունից։

ԱԳՆ. Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր
 Չորեքշաբթի, 15 Մարտի 2023, 18:24

Արմինֆո. Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ադրբեջանաղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հնչեցրած դատողությունների։

ՀՀ վարչապետ. Առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր չէ առաջ ընթանալ
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 13:17

Արմինֆո. Իրականում, բանակցությունների սեղանին դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեկ նախագիծ: Այդ մասին մարտի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ չդնելու Արցախի ԱԺ խմբակցությունների պահանջին Հայաստանի իշխանությունների արձագանքի մասին հարցին։

Արցախի խորհրդարանի խմբակցությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 12:27

Արմինֆո.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին ասվում է Արցախի խորհրդարանի խմբակցությունների համատեղ հայտարարությունում։

Ռուբեն Վարդանյան. Ադրբեջանական շրջափակման իրական նպատակները ոչ թե հանքերն են, այլ Արցախի քաղաքական պարտադրանքը
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2023, 11:27

Արմինֆո. Ադրբեջանական շրջափակման իրական նպատակները ոչ թե հանքերն են, այլ Արցախի քաղաքական պարտադրանքը։ Այդ մասին "Մեդուզա"-ի հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հայաստանի խորհրդարանը քննարկում է հայտարարության նախագիծ՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022, 12:42

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովն այսօր ՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստում քննարկում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության։ Նիստն անցկացվում է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ:

Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022, 13:58

Արմինֆո.Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։

Փորձագետ. Ռուսաստանն արտոնյալ կարգավիճակ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդության հարցում
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 10:42

Արմինֆո. Այսօր հայ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ "




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով